Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Հոկտեմբերի 8-12-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում ընթանում է «Իստվան Պոլժիանայի անվան 7-րդ միջազգային բաց առաջնությունը»: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Հայաստանը փայլուն են ներկայացրել օլիմպիական խաղերի մասնակիցներ Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը, որոնք մեկ մրցաշարից նվաճել են 3 մեդալ:
Հրաչ Բաբայան
Օդամղիչ հրացան,10մ, 60 կրակոց 1 մեկնարկ 622.7 միավորով՝ 3-րդ տեղ
2 մեկնարկ 625.9 միավորով՝ 4-րդ տեղ
Էլմիրա Կարապետյան Օդամղիչ ատրճանակ, 10մ,60 կրակոց Անհատական 571 միավորով՝ 2-րդ տեղ
Էլմիրա Կարապետյանը և Վրաստանի ներկայացուցիչ Ծոտնե Մաչավարանը կրակել են թիմային միքս վարժություն, որտեղ գրավել են 1-ին հորիզոնականը։
Թիմային MIX , 16-4 հաշվով՝ 1-ին տեղ: