Մարտիրոսյանը զգուշացնում է` ներկայանում են բանկից ու գողանում քարտի տվյալները (տեսանյութ)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել է օգտատերերին։ Նա տեղեկացրել է, որ Բանկերի անունից կեղծ զանգերով մարդկանցից քարտի տվյալներն են գողանում։
«Զանգահարում են իբրև բանկից և ձեզանից տարբեր պատրվակներով բանկային քարտի տվյալներ հարցնում։ Ոչ մի դեպքում զանգով բանկային քարտի տվյալներ չեք ասում»,- զգուշացրել է փորձագետը։
Իսկ քանի որ հնարավոր է նաև իսկապես բանկից զանգեն, Մարտիրոսյանը հորդորում է անջատել զանգն ու հետ զանգել բանկ ճշտելու՝ արդյոք որևէ խնդիր կա։
Մանրամասները՝ տեսանյութում