«Բարսելոնա»-ն ձմռանը ցանկանում է գնել Ռահիմ Ստեռլինգին
Կատալոնական «Բարսելոնա»-ն ամեն կերպ ցանկանում է այս ձմռանը թիմ հրավիրել Ռահիմ Ստեռլինգին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Ստեռլինգին թիմ հրավիրելու համար կատալոնական ակումբը պետք է նախ ազատվի Ուսման Դեմբելեից։ Ավելի վաղ նշվում էր, որ կատալոնացիները ցանկանում են թիմում պահել Դեմբելեին, սակայն այժմ թիմի տրանսֆերային քաղաքականությունը փոխվել է։
Նշենք, նաև, որ Ստեռլինգին ամեն կերպ ցանկանում է թիմում պահել նաև մանչեսթերյան ակումբը։