«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային
Իտալական «Յուվենտուսը» ծրագրում է ամեն կերպ թիմ վերադարձնել Պոլ Պոգբային։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ֆրանսիացու վերադարձի համար իտալական ակումբը պատրաստ է վաճառքի հանել Աարոն Ռեմսիին և Ադրիեն Ռաբիոյին։ Ընդգծենք, որ մանչեսթերյան ակումբն ամեն կերպ ցանկանում է թիմում պահել Պոգբային։
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։