Բելգրադում ընթանում են Չավուշօղլու-Լավրով հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հանդիպում է ունենում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Բանակցությունները տեղի են ունենում Բելգրադում: Հանդիպման սկզբում կողմերը ողջույնի խոսքեր են փոխանակել, այնուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են հեռանալ նիստերի դահլիճից:
Ինչպես և սպասվում էր, Չավուշօղլուի հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո Լավրովը կուղեւորվի Բելգրադի օդանավակայան, որտեղից էլ կթռչի Նուր-Սուլթան: