«Միլան»-ը ցանկանում է գնել Անդրեա Բելոտիին
«Տորինո»-ի կենտրոնական հարձակվող Անդրեա Բելոտին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն: Հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է, և նա չի պատրաստվում երկարաձգել այն:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, իրավիճակի զարգացմանն ուշադիր հետեւում է Միլանի ղեկավարությանը: «Ռոսոներիները» Բելոտիին դիտարկում են որպես շվեդ վետերան Զլատան Իբրահիմովիչի փոխարինող, ով վերջերս դարձավ 40 տարեկան:
Կողմերի համաձայնության դեպքում նախնական պայմանագիրը կստորագրվի հունվարին: Բելոտին 2015 թվականի օգոստոսից պաշտպանում է թուրինյան թիմի գույները: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է երկու հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: