Սկսվել է Սարգսյան-Ալիև հանդիպումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարի հանդիպում են առաջին անգամ:
Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մասնակցում են երկու երկրների ԱԳ նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնենք, որ նախօրերին պաշտոնական Երեւանը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած իրավիճակի աննախադեպ սրումը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ այս իրավիճակում լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը ձեռնարկելը հրամայական է դառնում: Նա նշել էր նաև, որ Հայաստանը համանախագահ երկրներից ակնկալում է գործնական քայլեր: