Իրանի արտգործնախարարն առաջիկայում կայցելի Բաքու
Իրանում հայտարարել են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մոտալուտ այցի մասին Ադրբեջան: Ըստ «Mehrnews» գործակալության՝ ԱԳՆ ղեկավարի այցը պետք է տեղի ունենա մոտ ապագայում, սակայն, թե ի՞նչ ծրագրով է նա գնում, դեռևս մանրամասներ չկան:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ հարևանների վրա ուշադրության կենտրոնացումը պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
«Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, ուստի մենք չենք կարող նրանցից ոչ մեկի դեմ աշխատել: Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,- ասել է Աբդոլլահյանը՝ հավելելով, որ պատրաստվում է Ադրբեջան այցելել