Ղարիբաշվիլին հաստատել է, որ Սաակաշվիլին չի տեղափոխվի Ուկրաինա
Վրաստանի իշխանությունները բացառում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի տեղափոխումը Ուկրաինա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Բացառված է: Ես 100%-ով հաստատում եմ, որ ոչ ոք նրան որևէ տեղ չի տեղափոխի: Նախ՝ ոչ ոք դա չի պահանջում: Առնվազն վեց տարի հետո նա կկարողանա գնալ որևէ երկիր»,-ասել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունները պատրաստվում են Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա: