Կարծում եմ, որ սա իմ վերջին աշխարհի առաջնությունն է․ Նեյմար
«ՊՍԺ»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կլինի իր վերջինը: «Կարծում եմ, որ սա իմ վերջին աշխարհի առաջնությունն է:
Ես նրան նայում եմ այլ կերպ, որովհետև չգիտեմ, թե արդյոք ես համարձակություն ունե՞մ շարունակելու ֆուտբոլ խաղալ: Հետևաբար, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի լավ հանդես գամ, հաղթեմ իմ երկրի հետ միասին, կատարեմ իմ մանկական երազանքը: Եվ ես հույս ունեմ, որ կարող եմ հասնել դրան»,-ասել է 29-ամյա հարձակվողը «Neymar & The Line Of Kings» վավերագրական ֆիլմում: