«Ռեալը» ցանկանում է գնել Անտոնիո Ռյուդիգերին
Մադրիդի «Ռեալը» հետևում է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է որ մադրիդյան թիմը արդեն իսկ ձմռանը մտադիր է պայմանագիր առաջարկել գերմանացի պաշտպանին։
Ընդգծենք, որ Ռյուդիգերի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։