Ինքնաթիռի կործանում՝ Ֆրանսիայում. կան զոհեր
Երկու մարդ զոհվել է Ֆրանսիայի Ռեյունիոն շրջանում թեթև մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով:
«Այսօր առավոտյան Սիլաոս քաղաքից թռչող թեթև ինքնաթիռը կործանվել է Մայդո լեռան լանջին։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ «Ֆելիքս» ինքնաթիռի օդաչուն և զբոսաշրջիկը»,- գրում է թերթը։
Այս պահին հետաքննություն է ընթանում պարզելու համար ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները։