Երկիր մոլորակին է մոտենում Քեոսփսի բուրգից մեծ աստերոիդ
Այս տարի հայտնաբերված հսկայական աստերոիդը հաջորդ շաբաթ բավականաչափ կմոտենա Երկրին: 2021 SM3 աստերոիդը պատկանում է Ապոլոն դասին: Նրա տրամագիծը մոտ 160 մետր է, ինչը մոտ 20%-ով ավելի մեծ է, քան Եգիպտոսի Քեոփսի բուրգը:
Այն հոկտեմբերի 15-ին թռչելու է մեր մոլորակի կողքով, և հավանական բախումը կարող է կործանարար լինել մոլորակի համար: Առավելագույն տարածությունը, որին այն կմոտենա, կազմում է 3 միլիոն կմ:
Սակայն, հոկտեմբերի 20-ին, մեկ այլ Ապոլոն՝ 230 մետրանոց 1996 VB3 աստերոիդը մեր մոլորակին կմոտենա նույնիսկ ավելի կարճ տարածության վրա։ Այն գտնվելու է Երկրից 2 միլիոն կմ հեռավորության վրա: