Թալիբները համաձայնության են եկել ԱՄՆ -ի հետ Աֆղանստանին մարդասիրական օգնություն հասցնելու հարցում
«Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության ներկայացուցիչները համաձայնության են եկել ամերիկյան պատվիրակության հետ Քաթարում կայացած բանակցություններում` աֆղաններին հումանիտար օգնություն հասցնելու և բարեգործական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Քաթար կատարած այցը Թալիբանի կառավարության անդամների առաջին արտասահմանյան ուղեւորությունն էր: Միաժամանակ, աֆղանական պատվիրակությունը նշել է, որ «մարդասիրական օգնությունը չպետք է կապված լինի քաղաքական հարցերի հետ»:
Նրանք ողջունել են հումանիտար օգնության տրամադրումը և նշել, որ կաշխատեն բարեգործական կազմակերպությունների հետ ` թափանցիկ կերպով հումանիտար օգնություն հասցնելով նրանց, ովքեր արժանի են դրան և կհեշտացնեն օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը: