«Տարեց տարի` երնեկ անցյալ տարի». երևանցիները` Ամանորը դիմավորելու մասին (տեսանյութ)
Նախորդ տարիների համեմատ այս տարի մարդիկ Նոր տարին ավելի համեստ սեղանով կսիմավորեն: Համենայնդեպս շարքային քաղաքացիները չեն պատրաստվում ճող սեղաններ բացել:
Newspress.am-ը հարցախույզ է անցկացրել մի շարք երևանցիների շրջանում: Նրանցից շատերը նկատեցին, որ թեև ընտանիքում բոլորն էլ աշխատանք ունեն, սակայն նախընտրում են Ամանորյա ճոխ սեղաններ բացելու փոխարեն` առաջնային կարիքները հոգալ:
«Տարեց տարի` երնեկ անցյալ տարի»,- կես կատակ նկատեց Newspress.am-ի զրուցակիցներից մեկը` հավելելով, որ տանը երեխաներ ունեն, Նոր տարին չնշել չեն կարող, բայց այնքան համեստ կնշեն, որ կարողանան նույ այդ երեխաներին անհրաժեշտ սննդով ու հագուստով ապահովեն:
Մանրամասենրը` տեսանյութում