ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

ՊՇՌ թեսթավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա՝ տվյալ աշխատողի եկամտահարկի վերադարձման միջոցով. ՀՅԴ-ն առարկությունների փաթեթ է ներկայացրել

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը ՊՇՌ թեստի հետ կապված կառավարությանը դիմել է առաջարկով, որը ներկայացնում ենք ստորև.


Շարունակելով ՊՇՌ թեսթերի ծախսերի բեռը աշխատավորների ուսերից թեթեվացնելու իր նախաձեռնությունը, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն սույն նամակը ս.թ. հոկտեմբերի 8֊ին փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Ստորև ներկայացնում ենք այն.

ՀՀ կառավարություն

Սույն գրությամբ ներկայացնում ենք մեր ամփոփ առաջարկությունը, որը աշխատանքային կարգով ներկայացրել և քննարկել ենք 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ֆիդանյանի հետ հանդիպման ընթացքում։

Խնդիրը վերաբերում է COVID-19 համավարակի դեմ պատվաստում չստացած աշխատողներին պարտադիր թեսթավորման վճարման համար։

Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն՝ պատվաստում չստացած աշխատողը պարտավոր է ամսական առնվազն երկու անգամ հանձնել ՊՇՌ թեսթ՝ իր միջոցների հաշվին։ Սա աշխատողների, հատկապես աշխատող աղքատների համար էական լրացուցիչ ծախս է, հետևաբար նաև՝ նոր սոցիալական բեռ։ Փաստորեն, ամսական 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողը պետք է իր համախառն աշխատավարձի շուրջ 20 տոկոսի չափով կատարի լրացուցիչ ծախս։
Մեր համոզմամբ այս բեռն ամբողջությամբ աշխատողների վրա դնելը բացարձակ արդար չէ և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական պետության սկզբունքներին։

Իհարկե, հասկանալի է նաև հանրային առողջության տեսանկյունից COVID-19 համավարակի դեմ պատվաստման կարևորումը։ Սակայն ընդունելի չի կարող լինել պատվաստում չստացած աշխատողներին ՊՇՌ թեսթավորման ծախսը միայն աշխատողների վրա թողնելու՝ գործող կարգավորումը։

Հանրության շրջանում լայն քննարկվող այս խնդրի արդարացի լուծման նպատակով առաջարկում ենք, որ ՊՇՌ թեսթավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա՝ տվյալ աշխատողի եկամտահարկի վերադարձման միջոցով։

Մասնավորապես, առաջարկում ենք․

-- առանց հարկերի և պարտադիր սոցիալական վճարների մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի ՊՇՌ թեսթավորման ամսական ծախսը կատարի գործատուն, իսկ պետությունը ամսական կտրվածքով գործատուին վերադարձնի այդ ծախսի չափով գումար՝ տվյալ աշխատողի եկամտահարկից։

-- Ամսական 280 հազար դրամ շեմն առաջարկում ենք՝ հաշվի առնելով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ 70 հազար դրամ և այն հանգամանքը, որ մեկ միջին ընտանիքը բաղկացած է չորս անդամներից։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք ըստ անհրաժեշտության՝ ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ մեր ներկայացրած առաջարկությունը ՀՀ օրենսդրությամբ իրացնելու գործընթացներում։