Դիպուկահարի կրակոցից Մարտակերտում տրակտորիստը տեղում մահացել է
Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ Մարտակերտի դաշտում դիպուկահարի կրակոցից տրակտորիստը տեղում մահացել է։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ի՞նչ ա կատարվում։
Մարտակերտի դաշտում վար անող տրակտորիստի վրա կրակել է թուրք դիպուկահարը….
տեղում մահացել է ..
էս ինչ յուրահատուկ խաղաղություն է, էն էլ խաղաղապահների հսկած
….
վաղն էլ կարող է Մարտակերտում ցանկացածի վրա կրակեն,
մյուս օրը Ստեփանակերտում․․․
ընդամենը մի փամփուշտի թռիչքի երկարություն է․․․
հիմա ի՞նչ։
բանակ
Անվտանգության խորհուրդ
ԱԱԾ
մենք, ընդհանրապես,
մեր մասին մտածող ինչ-որ կառույց ունե՞նք։
ո՞նց կարող է խաղաղապահը կողքին կանգնած՝ խաղաղ բնակչի վրա թուրքը կրակի ու սպանի։