Արտակարգ իրավիճակ մտցրեք, նոր պատվաստանյութը կիրառեք. Բժիշկ, ուրոլոգ
Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը գրել է.
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը թույլատրված են ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ կիրառման համար, ինչը առաջացնում է կոնկրետ հարցեր՝
ա) եթե մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակ է, ապա ինչու չի մտնում նման իրավական ռեժիմ, որը կներառի լուրջ սահմանափակումներ (կարող է նաև օգնի կորոնավիրուսի վարակի շղթան կոտրել) և կնպաստի կորոնավիրուսի դեմ իրական պայքարին:
բ) եթե մեր երկրում ՉԿԱ արտակարգ իրավիճակ, ապա ինչպե՞ս են կիրառում մի պատվաստանյութ, որի կիրառումը թույլատրված է միայն արտակարգ իրավիճակներում:
Մի խոսքով 2018 թվականին սկսված իրավական բառդակը շարունակվում է մինչև այսօր ներառյալ և դեռևս հայտնի չեն այդ իրավական բառդակի և դրա հետևանքների պատասխանատուները...
Հ.Գ. Պատվաստումը առողջապահության ոլորտի ամենաարդյունավոտ գործիքն է, որը չի կարելի վարկաբեկել (ինչպես դա անում է գործող իշխանությունը)»: