Էգեյան ծովում նավ է խորտակվել. Զոհվել է 18 փախստական
Էգեյան ծովում խորտակվել է փախստականների նավը: Ողբերգության արդյունքում 18 մարդ մահացել է:
Այդ մասին հաղորդումէ vesti.ru-ն:
Թուրքական առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները փրկել են 14 մարդ:
Նախնական տեղեկություններով, փախստականները ուղևորվում էին հունական Կալիմնոս կղզի: Փախստականների միջազգային կազմակերպության տվյալներով, 2015թ-ին Եվրոպա է հասել մոտ 1 մլն փախստական: Ամենաշատ փախսստակններն ընդունել է Հունաստանը՝ մոտ 800 հազար մարդ:
Եվրոպայի ճանապարհին՝ փախստականները հաճախ ծովով անցել են ոչ անվտանգ նավակներով, որի պատճառով զոհվել են կամ անհետ կորել առնվազն 3700 մարդ: