«Նյուքասլը» ցանկանում է գնել Մաուրո Իկարդիին
Անգլիական «Նյուքասլ» ակումբը ցանկանում է տրանսֆերային բում իրականացնել այս ձմեռային շուկայում։
Ինչպես նշում է Goal.com-ը, արաբական միլիարդատերերը ցանկանում են շատ արագ ուժեղոցնել ակումբը։ Թիմը մտադիր է ձմռանը գնել «ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին։
Նշվում է սակայն, որ Իկարդին դժվար թե գայթակղվի արաբական միլիոններով, քանի որ նա իրեն երջանիկ է զգում փարիզյան ակումբում։ Հավելենք, որ Իկարդիի համար պայքարում է նաև «Յուվենտուսը»։