Սաակաշվիլին բանտում սկսել է հեղուկներ օգտագործել
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի Ռուսթավիի թիվ 12 բանտում, սկսել է հեղուկ օգտագործել։
Այս մասին ասում է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին: Նրա խոսքով ՝ Միխայիլ Սաակաշվիլին մեղր ու բնական հյութեր է պատվիրել: Նշենք, որ Սաակաշվիլիի հացադուլը դադարեցնելու մասով նրան դիմել են շատերը։
Անգամ հոգևորական է այցելել բանտ, սակայն նրան թույլ չեն տվել, որպեսզի տեսնի երկրի նախկին նախագահին։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստան էր հասել բեռնատար նավով, որից հետո նա ձերբակալվել է։