Աֆղանստանում ձերբակալվել են ԻՊ-ի անդամ 7 զինյալներ, ովքեր ծրագրելիս են եղել ահաբեկչություն
Աֆղանստանում Իսլամական պետության յոթ զինյալ է ձերբակալվել Խոստ նահանգում հարձակումներ ծրագրելու համար:
Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Նաբի Օմարին: «Թալիբան» շարժման զինյալները ձերբակալել են ԻՊ-ի յոթ զինյալների, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում Խոստ նահանգում, - նահանգապետի խոսքերն է մեջբերում «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Հարցաքննության ժամանակ նրանք կարևոր մանրամասներ են հայտնել։