Բախումներ պաղեստինցիների և իսրայելացիների միջև. վիրավորվել է ավելի քան 70 պաղեստինցի
Արեւմտյան ափի Նաբլուս քաղաքի մերձակա Բեյթ եւ Բեյթ Դաջան շրջաններում իսրայելցի զինվորների հետ բախումների հետեւանքով այսօր վիրավորվել է 74 պաղեստինցի, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Իսրայելի բանակի խոսնակը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներն արձագանքել են Նաբլուսից հարավ գտնվող Գիվաթ Էվիաթարի տարածքում ծագած անկարգություններին:
«Անկարգությունների ընթացքում մոտ 200 պաղեստինցիներ անվադողեր են այրել և քարեր նետել Իսրայելի զինծառայողների ուղղությամբ, որոնք պատասխանել են ամբոխը ցրելու միջոցներով», - ասվում է բանակի հայտարարության մեջ:
Բանակը նշում է, որ վերջին շրջանում պարբերաբար անկարգություններ են տեղի ունենում: Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ մայիսի սկզբին Նաբլուսի շրջակայքում, իսրայելական բանակի պաշտպանության ներքո, Բեյթի շրջանում ՝ Սբեյխ լեռան գագաթին հրեական փոքրիկ բնակավայրի շինարարություն է սկսվել: Պաղեստինցիները բողոքում են հրեական նոր բնակավայրի կառուցման և այդ տարածքում պաղեստինյան հողերի բռնագրավման դեմ: