Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում
Սիրիական պետական SANA գործակալությունը ուրբաթ ՝ հոկտեմբերի 8-ին, հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Հոմսի շրջանում տեղակայված T-4 ռազմական օդանավակայանի վրա: Հարձակումը կատարվել է Ալ-Թանաֆ շրջանի ուղղությամբ:
Ընդգծվում է, որ հարվածը հետ է մղվել սիրիական ՀՕՊ -ի կողմից, որը որսացել է «հակառակորդի հրթիռների մեծ մասը»: Վիրավորվել է 6 սիրիացի զինվոր:
Ավելի վաղ Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի արևելյան Դիր ալ-ուր նահանգում գտնվող Աբու Քամալ քաղաքում գտնվող իրանամետ զինյալներին պատկանող ռազմական օբյեկտներին: