Ադրբեջանցի քաղաքական գործիչը նշել է, որ ցանկանում է մասնակցել Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ, 2013 և 2018 թվականների նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիևը նշել է, որ ցանկանում է մասնակցել Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին տեղեկանքւմ ենք Haqqin.az-ից։
Իր որոշման մասին Հաջիևն ասել է հայկական օկուպացված Շուշի քաղաքից՝ ֆեյսբուքյան լայվով։
«Ես ուզում եմ տեղափոխվել Խանքենդի և առաջադրվել քաղաքի քաղաքապետի պաշտոնում, որը հայերը կոչում են Ստեփանակերտ: Ավելին, ես տիրապետում եմ հայերենին», - ասել է քաղաքական գործիչը: