Ավիավթար՝ ԱՄՆ-ում․ կան զոհեր
ԱՄՆ Ջորջիա նահանգի օդանավակայանում ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է տեղական FOX 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դե Կալբ շրջանի հրշեջ ծառայությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռի վթարից հետո օդանավակայանը փակվել է: Ինքնաթիռի ուղևորների ինքնությունը դեռ չի բացահայտվում:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն են սկսել միջադեպի կապակցությամբ: