Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներինՆույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մեքենան հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան ԱբրհամայանՌուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանելԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր՝ տան միակ որդինԻրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին քննչական մարմին (տեսանյութ)
Տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբԵրևանում սպшնվել է Ինդոնեզիայի քաղաքացի
Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
Ռուսաստանում Wildberries-ի պահեստները կրկին հարձակման են ենթարկվել. կան վիրավորներՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի Արմավիրի նավթի պահեստում
Լոռու ՔՊ-ական մարզպետի էժանագին փիառն ու սուտը
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինվшծ ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ ԶելենսկիԳուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»
Մամուլ

«Մո՛ք, ամեն ինչ լավ ա, ծնունդիս կգամ». «Փոքր Սպարապետի» երազանքները հարազատներն են ավարտին հասցնում. (լուսանկարներ). «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ասացիր՝ կգամ, բայց խոստումդ չպահեցիր: Չէ… խոսում եմ, չեմ նեղանում: Ես քեզնով հպարտանում եմ: Երդվում եմ ու խոստանում, որ քո թափած արյան դիմաց անպատասխան քայլ չի մնա, որ ծնունդներն առանց նշել էլ չեն մնա, որ սգացող մայր չի մնա: Ես կգոռամ, որ հաղթած ենք, որ քո գործը էլ կիսատ չէ, որ քո ազգը վտանգված չէ…»:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Զաքար Սերոբյանի մորաքրոջ դստեր՝ Մարիամ Մակարյանի՝ եղբորը նվիրված ստեղծագործությունից մեջբերված խոսքերն են: Եվան Զաքարի մորաքրոջ դուստրն է, թեպետ կապվածությունն ու սերը եղբոր հանդեպ ավելին է ու միգուցե չտեղավորվի անգամ հարազատ քույր կոչման մեջ: «Մենք Սպիտակից ենք, բայց տեղափոխվել ենք Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: Երևանում Զաքարի, իր եղբայրների՝ Ռոբերտի և Սերգեյի հետ միասին էինք ապրում: Երբ մեծ եղբայրը՝ Սերգեյը, ամուսնացավ, սկսեց առանձին ապրել: Հետո, թեև Զաքարն ու փոքր եղբայրը Երևանում տուն էին վարձել, բայց Զաքարը մեր տանն էր ապրում: Երբ փոքր եղբայրը՝ Ռոբերտը, գալիս էր, բոլորս կատակով ասում էինք՝ հյուրը եկավ: Բոլորով շատ կապված էինք. ինչ անեինք՝ միասին, ուր գնայինք՝ իրար հետ: Զաքարն օգնում էր ամեն հարցում, իր հետ ամեն ինչից կարող էինք խոսել: Չափազանց հոգատար, նրբանկատ, ուշադիր էր անգամ տան հարցերում: Շատ համեղ էր պատրաստում, իսկ առավոտյան դասի գնալուց առաջ սենյակի դուռը կամաց թակում և ինձ ու քրոջս առանց առավոտյան սուրճի չէր թողնում: Միշտ ասում էինք՝ երանի քո կնոջը…»:

Եվան ասում է՝ նաև կռվում էին, ինչպես բոլոր քույր ու եղբայրները, բայց ամեն ինչ հաջորդ վայրկյանին «կոֆե կխմե՞ս» հարցով մոռացվում էր: Եվան ժպիտով է հիշում եղբոր արկածները. «Ամեն օր սիրահարվում էր, հաջորդ օրը գալիս, ասում՝ Եվ, նորից եմ սիրահարվել… Ամենաշուտն էր զարթնում: Այնքան էր պատրաստվում դասի գնալուց, որ ուշանում էր: Հետո ասում էր՝ գնում է պահակի հետ համալսարանի դուռը փակի ու գա: Իսկ մենք իր հայրենասիրական երգերից էինք զարթնում: Եղբայրս՝ Արտոն, ասում էր՝ այդքան հայրենասե՞ր ես, որ առավոտ շուտ զարթնում ու հայրենասիրական երգեր ես երգում»:

Զաքարի մայրը 8 տարի առաջ է մահացել՝ 38 տարեկանում. «Դժվար մանկությունից հետո նոր-նոր պետք է սկսեր ապրել: Գևորգ Էմինի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր տնտեսագիտական համալսարան: Մեր տանից է բանակ զորակոչվել՝ 2017-ին, ծառայել Շամշադինի Մեհրաբ զորամասում: Զորացրվելուց հետո շարունակեց ուսումը: Ուզում էր բիզնեսմեն դառնալ: Ասում էր՝ ուրիշի ձեռքի տակ չեմ աշխատի, ու այդպես էլ արեց: Արարատի հայրենի Արալեզ գյուղում իր ձեռքերով գեղեցկության սրահ սարքեց: Եղբայրը՝ Ռոբերտը, վարսավիր է, հիմա ինքն է աշխատում այնտեղ: Զաքարի հայրն ու պապիկն էլ են Արալեզում, հայրական տունն այնտեղ է: Խիստ կարանտինի շրջանում բոլորս Սպիտակ գնացինք: Որոշ ժամանակ անց չդիմացավ՝ գնացել, Արալեզում հող էր մշակում: Մտածում էինք՝ Երևանում ապրելով ե՞րբ հասցրեց սովորել: Հետո խանութ կառուցելու նպատակ էր դրել, բոլորին ոգևորված պատմել էր: Տան մի սենյակն էլ քանդել, փուռ էր ուզում սարքել, տեղը կար, բայց չհասցրեց ոչինչ անել… Իր անունով խանութն արդեն պատրաստ է, բացումը ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11 - ին կլի նի: Այդ օրը Զաքարի 24-ամյակն է: Հիմա փորձում ենք ավարտին հասցնել, հերթով իրականություն դարձնել իր նպատակները, երազանքները, բայց մեր երազանքներն իր հետ էին կապված, որովհետև ամեն ինչ միասին էինք անում: Հիմա առանց Զաքարի ոչինչ չենք կարողանում անել, չի ստացվում, ու թվում է՝ երբեք չի ստացվի՝ անկախ նրանից, թե քանի տարի կանցնի: Ամեն ինչ կարծես երեկ լիներ: Հիմա, երբ մյուս եղբայրներս գալիս են, սպասում եմ, որ վերջում ինքն էլ է ներս մտնելու: Պահի տակ բոլորին Զաքար եմ ասում: Ես տանը խոսում եմ իր նկարի հետ, ես տանը մենակ չեմ լինում, եթե տանը չեմ, Զաքարս տանն է»:

Եվան եղբորը վերջին անգամ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին է տեսել. «Վերջին հայացքն է տպավորվել, կյանքում իրեն այդպես չէի տեսել: Ծանր տոպրակներով կանգնած էի, հեռու կանգնեց ու մոտ չեկավ, հայացքն իր հայացքի նման չէր… Իսկ նախորդ օրը պիտի քայլեինք, սիրում էինք գիշերը քայլել, բայց չգնացինք… Հիմա ափսոսում եմ. եթե իմանայի՝ վերջին անգամն է, իր հետ անվերջ կքայլեի այդ օրը.... Սեպտեմբերի 28-ին Զաքարը մյուս եղբորս՝ Արտոյին ասում է՝ արի գնանք գյուղ՝ Արալեզ, զինգրքույկս թողնեմ, որ պետք լինի, կանչեն: Զինկոմիսարիատի մոտ ավտոբուսն արդեն կանգնած է լինում, հանդիպում է գյուղի ընկերոջն, ու 28-ի երեկոյան որոշում են միասին կամավոր մեկնել ռազմաճակատ: Բանակից զորացրվելուց 1 տարի 9 ամիս հետո Զաքարը կամավոր գնաց առաջնագիծ: Ավտոբուսում մեկ հոգու տեղ է լինում, երկուսով մի նստարանին նստած են գնում: Եղբայրս՝ Արտոն, Սպիտակում է գրանցված, ասում է՝ ես էլ վաղը կգամ քո հետևից: Հետո եղբորս ասել էր՝ մի արի, մինչև կասեմ, ասում էր՝ հանգիստ է, բայց Ջաբրայիլում է եղել, ինչի մասին հետո ենք իմացել»:

Զաքարը վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է զանգահարել՝ կեսօրին մոտ. «Մայրիկիս զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ ա, ջիգյարս (իր սիրելի բառն էր): Ասաց՝ մոքս, ինձ հետ ամեն ինչ լավ ա, 2 օր հետո ծնունդիս կգամ, ի՞նչ բերեմ քեզ: Մայրս ասաց՝ դու մենակ արի: Ասացի՝ մամ, բեր ես էլ խոսամ, այնքան ոգևորված էր, անգամ չլսեց ինձ: Մտածեցի՝ լավ, հետո կխոսեմ ու այդպես էլ չխոսեցի… Հոկտեմբերի 9-ի երեկոյան էլ չզանգեց: Ոչ մի նորություն չունեինք, արդեն անհանգիստ էինք: Ասում էի՝ այնպիսի բնավորություն ունի, որ հաստատ լար էլ կքաշի, կզանգի, կասի՝ լավ եմ: Եթե չի զանգել, ուրեմն՝ ինչ-որ բան է կատարվում: Մտածում էինք՝ երևի ծննդյան օրվան է սպասում, որ մեզ անակնկալ անի ու գա: Զանգեցին այն համարով, որով զանգել էր Զաքարը, ասացին՝ հրամանատարի հեռախոսն է, ուրիշն էր վերցրել՝ հրամանատարը զոհվել էր: Հետո եղբայրներս հոկտեմբերի 10-ի երեկոյան գնացին Զաքարին փնտրելու: Անգամ այդ ժամանակ հույսով սպասում էինք, մտածում, որ մեզ անակնկալ է ուզում անել ու ծնունդին գալ: Հենց ծննդյան օրը գտանք իրեն՝ հոկտեմբերի 11-ին, երբ լրացավ 23-ամյակը: Զոհվել էր նաև Զաքարի հետ նույն ավտոբուսով ու մեկ նստարանին ռազմաճակատ մեկնած ընկերը: Զաքարին ու ընկերոջը նույն օրը միասին բերեցին, նույն օրը հուղարկավորեցին»:

Թեպետ ռազմաճակատում երկար շփվել չեն կարողացել, բայց զինակից ընկերները հասցրել են ճանաչել Զաքարին ու տվել այն անունը, որով նրան հետո ամբողջ ազգը պիտի կոչեր: «Առաջին օրը, երբ գնացել է, հենց ժպիտը տեսել, նմանեցրել են Սպարապետին: Տղաներից մեկն ասել է՝ նայեք՝ ոնց որ Վազգեն Սարգսյանը չլինի՞: Նմանեցրել են նաև խառնվածքով: Զաքարն էլ էր արագ խոսում, այնքան, որ պիտի լարվեիր՝ հասկանալու ասածը: Հաշվի առնելով նաև ծննդավայրը՝ անունը դրել էին Փոքր Սպարապետ, ասում էին՝ մեր Սպարապետն եկավ: Պահպանված մի տեսանյութ կա, փոքր թխվածքաբլիթի վրա մեկ մոմ էին դրել ու տղաներից մեկի ծնունդն էին նշում: Բայց մոմը դեռ չի փչել, Զաքարը միանգամից ծափ է տալիս, ասում՝ աշխատանքային, անցնում ենք խրամատը փորելուն: Պատմում են, որ չի թողել անգամ հաց ուտեն՝ ասելով՝ դրա ժամանա՞կն է: Ասել է՝ պիտի ամեն ինչ անենք, որ ծնունդս Բաքվում նշեմ: Վերջին օրը գիշերով մենակ երկրորդ գծից առաջին գիծ է գնացել, ասել են՝ հրաման կլինի՝ կգնաս, ո՞ւր ես գնում, բայց չի լսել: Ասել է՝ եթե ես չգնամ, մյուսը չգնա, ամեն մեկս մեր մասին մտածենք, բա ո՞վ է մեր հողը պաշտպանելու: Տղաներն ասում են՝ հրացանները ծանր-ծանր վերցրել ու գիշերով գնացել է: Ավագ զինակիցներից մեկն ասում է՝ ճակատս պաչեց, ասաց՝ հոպար ջան, դուք հանգիստ եղեք, ես կգնամ, հրամանատարին չեմ ուզում մենակ թողնել: Մենք քույր- եղբայրներով շատ կապված էինք, միշտ միասին էինք, հիմա չգիտեմ՝ ոնց ենք ապրելու առանց նրա։ Մեզ մենակ ու կիսատ թողեց… Երազանքս մեկն է հիմա՝ ուզում եմ որդի ունենալ, նրան Զաքար կոչել, որ նորից Զաքարին գրկել կարողանամ: Քրոջս ու եղբայրներիս երազանքն էլ է նույնը»:

Կամավորագրվելուց առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զաքարը եղբոր՝ Արտոյի հետ գնացել է գյուղ, հասցրել է բոլոր հարազատներին տեսնել: Այցելել է նաև իր կյանքում առանձնահատուկ տեղ ունեցող Լիլիա մորաքրոջը, անգամ նկարվել համալսարանի մոտ: Եղբայրը՝ Արտոն, պատմել է, որ անգամ համալսարանի պահակին է գնացել տեսել ու ասել, որ կամավորագրվում է:

Զաքարի համակուրսեցին ու մտերիմ ընկերը՝ Բագրատ Աբրահամյանը, նրան հանդիպելն ու ճանաչելը հաճելի պատահականություն է համարում, որովհետև վիճակագրության ֆակուլտետից Զաքարն ինչ-որ կերպ տեղափոխվել էր «Ֆինանսներ և վարկեր» ֆակուլտետ. «Սուտ կլինի ասել, որ առաջին ծանոթությունը մտերմանալու, ջերմ հարաբերություններ ստեղծելու համար ոգևորիչ էր, բայց հասցրեցինք ծանոթանալ և մի քանի բառ փոխանակել սուրճի սեղանի շուրջ: Հետո որքան օրերն անցնում էին, Զաքարը կորցնում էր նորեկի ստատուսը։ Մինչև կմտածեի՝ արդյո՞ք իմ դիմաց վստահելի ու իրական ընկերություն անելու ցանկություն ունեցող մարդ է, Զաքարը ինձ իր փոքր գաղտնիքը վստահեց: Սկսեցինք այն քննարկել, ամեն ինչ վաղեմի բարեկամների սրտացավ խոսակցություն էր հիշեցնում, ովքեր առանց երկմտանքի կարող էին անգամ խելքից դուրս մտքեր արտահայտել: Հետո մեր օրերն արդեն սկսվում ու ավարտվում էին սուրճով, որը նորաստեղծ, բայց հնից ոչ մի բանով չտարբերվող ընկերության ապացույցն էր։ Ամեն օր բացահայտում էի Զաքարի մարդ տեսակը, մեր օրերին ոչ բնորոշ պարզ ու մաքուր բնավորության գծերը: Զաքարն այնքան յուրահատկություններ ուներ, որոնք միայն կհասկանա նա, ով իր հետ գոնե մեկ անգամ շփվել է: Ճոխ ու հնչեղ բառերը խղճուկ ու դատարկ են իր բնավորությունը նկարագրելու համար։ Ես իսկապես կորցրել եմ ընկեր, որի տեղն իմ կյանքում երբեք չի լրացվի: Գաղտնիքները մնացին երկուսիս մեջ, ու այդպես էլ կմնան։ Իր անունը տալուց ամեն անգամ հպարտությամբ եմ լցվում, թեպետ դժվարությամբ եմ զսպում արցունքներս, որոնք իր բացակայությունը զգալուց օր օրի ավելի են շատանում։ Հանգչի՛ր խաղաղությամբ, հերո՛ս, մեր օրերի Սպարապետ, մի օր նորից կհանդիպենք արդեն մեկս մյուսից չհեռանալու պայմանով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: