էլ չասես, թե ես իրավապահների գործին չեմ միջամտում. միջամտությունը պոզով-պոչով չի լինում․ Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Մենք ուժային կառույցներում ունենք իրենց մասնագիտությանը լավ տիրապետող իրավապահներ: Ուրեմն իրենք չգիտե՞ն՝ երբ պետք է ձերբակալեն կամ չձերբակալեն, որ հրահանգներ ես տալիս։
Այս հարցադրմամբ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասուլիսի ժամանակ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով ՀՀ կառավարության նիստում Փաշինյանի հրահանգները։ Վերջինս ուժայիններին հրահանգեց ձերբակալել ու կալանավորել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ ձեռք բերել։
Նա հիշեցրեց նաև Փաշինյանի այն խոսքերը, թե այլևս չի լինի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունը կմիջամտի ուժայինների գործերին, կամ նրանց հրահանգներ կիջեցնի վերևից։
«էլ չասես, թե ես իրավապահների գործին չեմ միջամտում. միջամտությունը պոզով-պոչով չի լինում»,-ասաց Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․