«ՊՍԺ»-ն ամռանը ցանկանում է գնել Մոհամմեդ Սալլահին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն աչք է դրել անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալլահի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ փարիզյան թիմը Կիլիան Մբապպեի հեռանալու դեպքում կփորձի գնել Սալլահին։ Անգլիական ակումբը հասկացրել է, որ Սալլահը չի վաճառվում։
Նշվում է նաև, որ այս պահին աշխատանքներ են տարվում Սալլահի պայմանագիրը երկարաձգելու շուրջ։