«Մանչեսթեր Սիթի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Ռահիմ Ստեռլինգին
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ռահիմ Ստեռլինգը ձմռանը չի հեռանա ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ մանչեսթերյան թիմը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ստեռլինգին, որով կկանխի թիմից հեռանալու անգլիացու որոշումը։
Հավելենք, որ Ստեռլինգի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն։