ՀՀ նախագահը Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Ռաֆայել Վարդանյանին և Վիգեն Մեսրոպյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանին և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`
Վիգեն Մանուկի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական»,- նշված է նախագահի հրամանագրում։