1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1000 մարդ
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օրական 27 246 նոր դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսով հիվանդ 936 մարդ է մահացել: Սա ամենաբարձր ցուցանիշն էր համաճարակի սկզբից ի վեր: Նախորդ օրը գրանցվել էր մահվան 924 դեպք:
Ռուսաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հաստատվել է COVID-19- ի 7,717,356 դեպք: Ռուսաստանում կոորոնավիրուսից գրանցված մահերի թիվը կազմում է 214,485-ի: