Ուժգին պայթյուն՝ Աֆղանստանի մզկիթներից մեկում. կա 100 զոհ
Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում գտնվող Սեյիդ Աբադի շիական մզկիթում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Aamaj News-ը:
Հարձակումն իրականացվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Նախնական տվյալներով ՝ մահապարտը պայթուցիկ սարք է գործի դրել մզկիթի ներսում:
Ինչպես Թվիթերի իր էջում գրել է «Թալիբան» արմատական մշակութային հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջալալը, ահաբեկչությունն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: