«Յուվենտուս»-ը ցանկանում է գնել Մաուրո Իկարդիին
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ինչպես նշում է Goal.com-ը՝ թուրինյան ակումբը ցանկանում է թիմ հրավիրել Մաուրո Իկարդիին։
Իտալացիները Իկարդիին ցանկանում էին գնել ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գործարքը չկայացավ։
Ընդգծենք, որ Իկարդին երկար տարիներ հանդես է եկել «Ինտեր»-ի կազմում։