Իսկոն համաձայնվել է տեղափոխվել «Միլան»
Ինչպես նշում է todofichajes.com-ը՝ 29-ամյա իսպանացի Իսկոն որոշել է տեղափոխվել «Միլան»:
Հաղորդվում է, որ Իսկոն ցանկանում է ուժերը փորձել նոր թիմում, ինչպես նաև ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ: Նրա տեղափոխությունը միլանյան ակումբ կարող է կայանալ արդեն ձմռանը:
Մադրիդի «Ռեալ»-ը նույնպես դեմ չէ ֆուտբոլիստին բաց թողնելուն: Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: