«Միլան»-ը կգնի Բրահիմ Դիասի ամբողջական տրանսֆերը
Իտալական «Միլան»-ը մտադիր է գնելու թիմի իսպանացի ֆուտբոլիստ Բրահիմ Դիասի ամբողջական տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Իտալական ակումբը գոհ է Դիասի ցուցադրած խաղից և ցանկանում է վարձավճարի ավարտից հետո գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։
Հավելենք, որ Դիասը միլանյան ակումբ վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»-ից։