Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը. ՔՊ-ականը՝ Առուշ Առուշանյանի հետ պայմանավորվածության մասին
Գորիսում արդեն մի քանի շաբաթ է՝ տարբեր շշուկներ են տարածվում այն մասին, որ Առուշ Առուշանյանի թիմը իբր թե պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե ինչ-որ հրաշքով Առուշն այս ընտրությունները հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու: Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը. նման պայմանավորվածություն չկա և լինել չի կարող: ՀՀ-ում ցանկացած մեկը, ով կատարել է հանցագործություն, կրելու է դրա համար սահմանված պատիժ»,- ասաց պատգամավորը: