Բախվել են հնդիկ և չինացի զինվորականները
Հնդկական և չինական ռազմական պարեկությունների բախումը տեղի է ունեցել Թաուանգ հատվածում՝ երկու երկրների սահմանին: Ինչպես գրում է «The Indian Express» թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին, միջադեպը տեղի է ունեցել 10 օր առաջ:
«Հնդիկ սահմանապահների ֆիզիկական շփումը չինացի զինվորների հետ տեղի է ունեցել 10 օր առաջ այն բանից հետո, երբ Չինաստանի Ժողովրդա -ազատագրական բանակի ավելի քան 100 զինվորներ Թաուանգ հատվածում ներխուժել են այն տարածքը, որը Հնդկաստանն իրենն է համարում»,-մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նրանց միջեւ փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ: Իրավիճակը հարթվել է:Երկու կողմերից տուժածներ չկան: