Կիևում գտել են Գերագույն ռադայի պատգամավորի դին
Կիեւի Դնեպրի շրջանում մահացած են հայտնաբերել Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
«Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Գալինա Յանչենկոն ասել է, որ իր գործընկերոջը գտել են մեքենայում, որը կանգնեցվել է երթևեկության կանոնները խախտելու համար:
«Ըստ պարեկապահների տեղեկությունների, նա սրտխառնոց է ունեցել, իսկ հետո սկսվել են ջղաձգումներ», - գրել է նա Facebook- ում: