ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է պատվաստման նշանակությունը համավարակի հաղթահարման և հանրային առողջության պահպանման համատեքստում, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ պատվաստումների կամ ՊՇՌ հետազոտության իրավական կարգավորումներ նախատեսող՝ ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարդու մի շարք սահմանադրական իրավունքների պաշտպանության, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից խնդրահարույց են։

Գրասենյակը իր տարածած հայտարարության մեջ ներկայացրել է հիմնավորումները. «Այսպես՝ Հրամանով պարտադիր պատվաստման անուղղակի իրավական կարգավորում է նախատեսվում, մինչդեռ պատվաստման հնարավոր բացասական հետևանքների դեպքում հստակ չեն առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմները։ Սրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նկատելով․ «առողջությանը պատճառված վնասի դեպքում փոխհատուցման առկայությունը իսկապես կարևոր է պարտադիր պատվաստման համակարգի ընդհանուր գնահատման համար»։ ԵԽ խորհրդարանական վեհաժողովն էլ, բացի փոխհատուցման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ է համարել նաև, որ քաղաքացիները հստակ տեղեկացված լինեն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար։ Նախարարի հրամանը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Պատվաստումը, ինչպես ցանկացած այլ բժշկական միջամտություն, ենթադրում է անձնական կյանքի միջամտություն, որը պետք է հիմնված լինի անձի ազատ և տեղեկացված համաձայնության հիման վրա։ Այս համատեքստում ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է սահմանվի բացառապես օրենքով, որն էլ հնարավորություն կտա գործարկելու մյուս, այդ թվում՝ փոխհատուցման մեխանիզմները։ ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշմամբ վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որ «որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով»։

Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էլ ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման համատեքստում դեռևս 2014-ին արձանագրել է, որ ենթաօրենսդրությունը, տվյալ դեպքում՝ Նախարարի հրամանը, պետք է մնա «բացառապես օրենքով նախատեսվածի շրջանակներում» և ուստի՝ չպետք է պարունակի ֆիզիկական անձանց իրավունքների լրացուցիչ սահմանափակումներ կամ լրացուցիչ պարտականություններ։ Այսպիսով՝ Առողջապահության նախարարը չուներ իր կողմից կայացվող իրավական ակտում այնպիսի սահմանափակումներ նախատեսելու լիազորություն, ինչպիսիք կարող էին սահմանվել բացառապես օրենքով։ Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նախարարը իրացրել է օրենսդիր մարմնի գործառույթը, ինչը հակասահմանադրական է։

Նման սահմանափակումներ չեն կարող մտցվել ոչ Նախարարի հրամանով, ոչ էլ, առավել ևս, առանձին հայտարարություններով։ Այս համատեքստում մտահոգիչ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որում վարչապետը բառացիորեն նշում է․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»։ Ստիպողաբար պատվաստումների այս մոտեցումը բացարձակ անհամարժեք է հանրահռչակվող նպատակներին, ինչպիսին է պատվաստումների՝ հանրային առողջապահության և համավարակին դիմագրավելու հարցում ունեցած նշանակությունը։ Նշենք նաև, որ պատվաստման կամ առնվազն 14-օրյա պարբերականությամբ թեստավորման պահանջի չկատարման դեպքում կանխատեսելի չէ դրա հետևանքը, քանի որ որևէ այլ իրավական ակտում հետևանքներն ամրագրող կարգավորումներ չեն նախատեսվել։ Հրամանով նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն ինչպես ներպետական և միջազգային օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում։ Պատվաստման արդյունավետության մասին ապացույցներով հիմնավորված իրազեկում չի իրականացվում։ Բացի դրանից՝ ինքնին անհասկանալի է, թե ինչ հիմքով է սահմանափակում նախատեսվել «աշխատակիցների» կատեգորիայի նկատմամբ, քանի որ պատվաստումների ենթադրյալ նպատակը հանրային առողջության պաշտպանությունն է, իսկ համավարակը, բնականաբար, չի տարածվում միայն աշխատակիցների միջոցով։ Հարկ է նկատել, որ Նախագծով պատվաստման անուղղակի հարկադրանքից սահմանվող վերապահումները՝ որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց հարցում, խտրական մոտեցում է։ Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։ Ընդհանուր առմամբ հիմնավորված և փաստարկված չէ, թե ինչպես են Հրամանում նախատեսված սահմանափակումները լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը։ Անհասկանալի է նաև ՊՇՌ թեստավորման հենց 14-օրյա պարբերականություն սահմանելը, երբ ենթադրվում է, որ անձը կարող է վարակիչ լինել նաև ՊՇՌ թեստավորումից հետո 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդաբար բոլոր օրերին։ Բացի դրանից՝ խնդրահարույց է ՊՇՌ թեստավորման՝ անձի դրամական միջոցների հաշվին իրականացնելը։ Վերջինիս կիրառումը հատկապես խնդրահարույց է նվազագույն աշխատավարձ ստացող կամ ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար, երբ ամսական երկու անգամ թեստավորման արժեքը աշխատավարձի զգալի մասն է կազմում։ Կարևոր է արձանագրել, որ աշխատավարձի հաշվին նման պահանջների կատարումը սեփականությունը, տվյալ դեպքում աշխատավարձը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքի սահմանափակում է: Նկատենք նաև, որ աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Օրենքով պետք է սահմանվեն նաև աշխատանքից ազատման հիմքերը։ Այսպիսով՝ չնայած նրան, որ պատվաստումը կարևոր նշանակություն ունի համավարակին հակազդելու և հանրային առողջապահության իմաստով, բայց նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին, խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից։

Հաշվի առնելով իրավական ակտի էական ազդեցությունը հանրային առողջապահական ոլորտում, այն առնվազն պետք է հանրային քննարկման դրվեր, ինչը ևս չի արվել։ Այս և ամբողջական առաջարկում ներկայացված մյուս հիմնավորումներով առաջարկում ենք․

1. անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը։

2. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

3. կարգավորումները սահմանել օրենքով»