Շուրջ 17 միլիոնի դրամաշնորհ՝ էդվարդ Աղաջանյանի ընկերոջը պատկանող ԱՁ-ին
Կառավարությունն այսօր, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու և կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի n 2215-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցին:
Ըստ այդմ՝ գործադիրը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա 17միլիոն 137.000 դրամ կհատկացնի «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ին՝ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային փուլի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Նկատենք՝ նախագծի ամփոփաթերթում կա ուշագրավ դիտողություն, ըստ որի՝ նախատեսվող հատկացումները չեն կարող տրամադրվել՝ որպես դրամաշնորհ, ինչով պայմանավորված՝ առաջարկվում է քննարկել հիշյալ ծառայությունները՝ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան մրցակցային ընթացակարգով ձեռք բերելու հնարավորության հարցը:
Այս դիտողությունը, սակայն, չի ընդունվել կառավարության կողմից՝ հետևյալ ձևակերպմամբ. «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը և հիմք ընդունելով, որ միջոցառումն իրականանալու է 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը և գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան մրցակցային կամ առանց մրցույթ որևէ ընթացակարգերով միջոցառումը կազմակերպել ժամկետային առումով հնարավոր չէ, ուստի նպատակահարմար է որպես դրամաշնորհ տրամադրել 17137.2 հազար դրամ՝ միջոցառման կատարող սահմանելով «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ին»:
Իսկ թե ո՞վ է Գևորգ Աղաբալյանը և ինչո՞ւ է հենց նրան վստահվել այս դրամաշնորհը՝ հարցադրումների պատասխանը պետք է փնտրել «հետհեղափոխական» Հայաստանում՝ լրատվական հրապարակումներում:
Մանրամասները` 168.am _ում։