Պոլ Պոգբան նոր պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է նոր պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ֆրանսիացին իր շրջապատին ասել է, որ նախատեսում է երկարաձգել պայմանագիրը, հայտնում է GFFN- ը՝ L'Équipe- ին հղումով:
28-ամյա ֆուտբոլիստի շրջապատն ակնկալում է, որ նոր պայմանագրի շնորհիվ Պոգբան կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Կողմերն արդեն քննարկում են պայմանագրի երկարաձգումը:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 7 խաղում 7 գոլային փոխանցում է կատարել։