Հետաքրքիր է, արդյո՞ք հայկական ավիացիան թռիչքներ է իրականացնում Ադրբեջանի տարածքով․ Սեմյոն Բաղդասարով
«Դժվար է պատկերացնել ավելի ամոթալի երևույթ, քան ադրբեջանա-իրանական հակամարտության ֆոնին Հայաստանի տարածքով ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը»: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը:
Նա մասնավորապես նշել է. «Մի կողմից, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Իրանի հետ հատուկ հարաբերությունների մասին, իսկ մյուս կողմից `մենք դիտում ենք շատ տարօրինակ գործողություններ: Ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունը գտնվում է լիակատար հարբածության կամ դանդաղ շիզոֆրենիայի վիճակում: Սա նշանակում է, որ վաղը իրանական կողմն իր պահանջները կներկայացնի Հայաստանին: Հիշեցնեմ, որ Հայաստանի ելքերից մեկը դեպի արտաքին աշխարհ անցնում է Իրանով, և ամենադժվար պահին իրանցիներն այս հարցում օգնեցին Հայաստանին:
......Հայաստանը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի վասալ պետությո՞ւնը: Հետաքրքիր է, արդյո՞ք հայկական ավիացիան թռիչքներ է իրականացնում Ադրբեջանի տարածքով: Հարցը հռետորական է: Ժամանակն է, որ հայաստանյան ընդդիմությունն էլ մտածի: Գուցե դուք պետք է շատ ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկե՞ք, քան ի նշան դահլիճը լքելու: Ժամանակն է դադարեցնել շիզոֆրենիայի և հարբածության ալիքը, որը տիրում է որոշ հայ առաջնորդների գլխին: Իհարկե, գործող օրենսդրության շրջանակներում: