«ՊՍԺ»-ն Մբապպեին կառաջարկի տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձ
«ՊՍԺ»-ն մտադիր է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապպեին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ և տեղափոխվել «Ռեալ»:
Լրագրող Նիկոլո Շկիրայի խոսքերով, փարիզյան ակումբը Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի նոր 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ փարիզյան թիմում 26 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում նաև Նեյմարը։