Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանները առգրավվել են 5 տոննա կոկաին
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը մոտ հինգ տոննա կոկաին է առգրավել Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստում: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Նշվում է, որ թմրանյութը թաքցված է եղել օճառի տուփերում: Նավը, որի վրա հայտնաբերվել է թմրանյութը, ուղևորվելիս է եղել Իսպանիա։
Նշվում է, որ նավի մեկնելուց կարճ ժամանակ առաջ հեռախոսազանգով ոստիկանության աշխատակիցներին զգուշացվել է կոկաինի տեղափոխման մասին: Առգրավված խմբաքանակը ամենամեծն է քաղաքի պատմության մեջ: