Աֆղանստանի կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ
Աֆղանստանի արևելքում ՝ Խոստ նահանգի կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել ավելի քան 15 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ըստ Աֆղանստանի՝ ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարության կրոնական դպրոցում պայթել է նռնակ։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։