Շարժում է սկսում. մարդիկ ասում են՝ պատվաստումը վճարովի սարքեք․ կանխատեսում եմ, որ այդ շարժումն ավելի ու ավելի է գլուխ բարձրացնելու․ Փաշինյան (տեսանյութ)
Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը։ Այս մասին այսօր, կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացրած թվերին։
Նա նշեց, որ պետական ապարատում չպատվաստված մարդ չպետք է լինի։
«Հիմա էլ շարժում ա սկսում, որ մարդիկ ասում են՝ պատվաստումը վճարովի սարքեք, մենք ինչո՞ւ պետք է մեր հարկերից վճարենք։ Սենց շարժում էլ ա սկսում, ու ես կանխատեսում եմ, որ դա ավելի ու ավելի է գլուխ բարձրացնելու»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․