«Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ․ ձերբակալեք, կալանավորեք». Փաշինյան (տեսանյութ)
Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Այս մասին կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատվաստումների ցածր ցուցանիշի հայտարարությանը։
«Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք», - ասաց Փաշինյանը:
Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեցՙ կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսի:
«Ձերբակալեք, կալանավորեք, էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթիցՙ չպատվաստելու մարդկանց ու պատվաստանյութը փչացնելու համար շատ խսիտ միջոցներ է պետք ձեռնարկել», - ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում