Հիմա էլ ասում են թունավորվում են․ հանկարծ ոչ ոք չմտածի, թե ես ու իմ ընտանիքը լավ պատվաստանյութով ենք պատվաստվել, վատը թողել ժողովրդին․ Փաշինյան (տեսանյութ)
Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը։ Այս մասին այսօր, կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացրած թվերին։
Նա նշեց, որ պետական ապարատում չպատվաստված մարդ չպետք է լինի։
«Հիմա էլ ասում են՝ թունավորվում են, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ իմ ընտանիքի բոլոր անդամները, բացի անչափահասներից, պատվաստվել են, ընդ որում տարբեր պատվաստանյութերով»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ ոք չմտածի, թե մենք լավ պատվաստանյութով ենք պատվաստվել ու վատը թողել ժողովրդին։
Մանրամասները՝ տեսանյութում