Ուզում են շատ մարդ մահանա՝ խանգարում են. ձեր առաջ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք, խանգարելը ո՞րն է. Փաշինյանը նախատեց նախարարին պատվաստման ցածր ցուցանիշի համար (տեսանյութ)
Ուզում են շատ մարդ մահանա, որ ասեն կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: Այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, երբ վերջինս կառավարության նիստում ներկայացնելով պատցաստվողների թվերը, նկատեց, որ միայն մեր երկում է, որ այդ թիվը չի աճում, քանի որ խանգարում են:
«Չգիտեմ ինչու են խանագարում»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարի պատասխանը չգոհացրեց Փաշինյանին և նա ընդհատեց Ավանեսյանին:
Փաշինյանը նկատեց, որ ամեն երկրում էլ կան ակցիաներ պատվաստման դեմ և այն, որ թվերը չեն աճում՝ նախարարի մեղքն է:
«Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք: Խանգարելը ո՞րն է»,-ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում